Ձնաբքին գերի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մարտի 6-ին, ժամը 10.40-ին ահազանգ է ստացվել, որ Գորիս-Շինուհայր ավտոճանապարհի 17-րդ կմ-ում ուժեղ բքի հետևանքով արգելափակվել է Տոյոտա մակնիշի 674 ՕՍ 64 պ/հ ավտոմեքենա:Դեպքի վայր են մեկնել Գորիսի հրշեջ-փրկարարները։Ժամը 12.05-ին փրկարարներն արգելափակումից ճանապարհի երթևեկելի մաս են դուրս բերել Մերսեդես մակնիշի 07 ՕԼ 197 պ/հ (վարորդ` Գ. Քարտաշյան), ՎԱԶ-2106 մակնիշի 54 ՕԼ 077 պ/հ (վարորդ` Ա. Հարությունյան), Տոյոտա Պրադոե մակնիշի 674 ՕՍ 64 պ/հ (վարորդ` Գևորգյան) և Ջիպ Չեռոկի մակնիշի 14 ՕԼ 752 պ/հ (վարորդ` Հ. Խաչատրյան) ավտոմեքենաները:***Մարտի 6-ին, ժամը 19.30-ին ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Հնաբերդ-Գեղադիր ավտոճանապարհի 13-րդ կմ-ում ձնաբքի հետևանքով արգելափակվել է 60 ավտոմեքենա, ինչի հետևանքով առաջացել է խցանում և անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:Հրշեջ-փրկարարները ճանապարհի երթևեկելի մաս են դուրս բերել 11 ավտոմեքենա, որոնց մեջ եղել է 34 ուղևոր։ Երթևեկությունը վերականգնվել է:




Լրահոս