Վարչապետը ընդունել է Օլիվյե դե Կամպին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի Հարավարեւելյան Եվրոպայի, Թուրքիայի, Միջին Ասիայի և կովկասյան երկրների գլխավոր տնօրեն Օլիվյե դե Կամպին: Ողջունելով հյուրին՝ վարչապետը նշել է. “Ուրախ եմ արձանագրել, որ մեր հարաբերությունները գնալով ընդլայնվում են: Մենք ծանոթացել ենք Հայաստանի հետ ՎԶԵԲ-ի նոր ռազմավարությանը: Մեր մասնագետները բարձր գնահատական են տալիս այդ փաստաթղթին: Այնպես որ, մենք գոհ ենք երկկողմ համագործակցությունից”:ՀՀ կառավարության լրատվական ծառայությունից armlur.am -ին տեղեկացնում են, որ զրուցակիցները քննարկել են Հայաստանում հարկային և մաքսային ոլորտներում բարեփոխումներին, բիզնես միջավայրի բարելավմանը, փոքր և միջին բիզնեսի զարգացմանն առնչվող հարցեր: Այս համատեքստում, Տիգրան Սարգսյանը նշել է, որ փոքր և միջին բիզնեսի զարգացումը կառավարության համար ունի քաղաքական բովանդակություն և վարչապետի գլխավորությամբ ստեղծված համապատասխան խորհուրդը պարբերաբար քննարկում է ոլորտին առնչվող խնդիրները՝ դրանց լուծման նպատակով: Հանդիպմանն անդրադարձ է կատարվել նաև կառավարության կողմից ընդունված արտահանմանն ուղղված արդյունաբերական քաղաքականության ռազմավարությանը և դրա շրջանակներում ՎԶԵԲ-ի հետ հնարավոր համագործակցությանը:




Լրահոս