Մեկնարկել է Աջակցություն ընտանիքներին ծրագրի երկրորդ փուլը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մայր աթոռ սուրբ Էջմիածնի քրիստոնեական դաստիարակության կենտրոնից, armlur.am-ին տեղեկացնում են, որ Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսի օրհնությամբ և ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի աջակցությամբ Մայր աթոռ սուրբ Էջմիածնի քրիստոնեական դաստիարակության կենտրոնը ԵՀԽ Հայաստանյան միջեկեղեցական բարեգործական “Կլոր սեղան” հիմնադրամի հետ համատեղ սկսել է իրականացնել “Աջակցություն ընտանիքներին” ծրագրի երկրորդ փուլը:  Ծրագրի նպատակն է ամրապնդել եկեղեցի-դպրոց-ընտանիք կապը, նպաստել հոգևոր, ազգային, բարոյական արժեքների պահպանմանը: Ծրագրի երկրորդ փուլի շրջանակներում մարտի 5-7-ը Ծաղկաձորում անցկացվել է ծրագրին մասնակից եկեղեցականների համաժողով “Բռնությունների հոգեբանական ասպեկտները”” թեմայով, որին ներկա են եղել Հայ առաքելական եկեղեցու հայաստանյան թեմերի երեսունհինգ քահանա հայրեր: 




Լրահոս