
Ուկրաինայի Ազգային անվտանգության ծառայությունը ռուս հայտնի վերլուծաբան-լրագրող, Դմիտրի Կիսելյովի նկատմամբ քրեական գործ է հարուցել: Այս մասին հայտնում է Газета.Ru-ն:
Ըստ հրապարակման՝ Կիսելյովը մեղադրվում է ահաբեկչության ֆինանսավորման և ահաբեկչական կազմակերպություններին աջակցելու մեջ: Նշենք նաև, որ ավելի վաղ նա հայտնվել էր նաև ԵՄ-ի պատժամիջոցների ցուցակում՝ Ղրիմի դեպքերի հետ կապված: