Առանց դրսի սադրանքների չշրջանցվեց. Ալիևը՝ Սու-24-ի խոցման մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը «Ռոսիա Սեգոդնյա» լրատվական գործակալության գործադիր տնօրեն Դմիտրի Կիսելյովի հետ զրույցում խոսել է Թուրքիայի կողմից ռուսական Սու-24-ի խոցման մասին:

«Ռուսաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորումն արդարության վերականգնում եմ համարում: Կվերլուծվեն բոլոր պատճառները: Որքանով ես տեղյակ եմ, արդեն վերլուծվում են: Մեր տվյալներով՝ այն առանց դրսի սադրանքների չի շրջանցվել: Ես տալիս եմ այն գնահատականը, որը մենք ունենք՝ հաշվի առնելով որոշակի օբյեկտիվ հետևությունները»,-ասել է Ալիևը:

Ալիևի խոսքով՝ տեղի ունեցածը չէր բխում Թուրքիայի շահերից:




Լրահոս