Բրազիլիայի հավաքականը պարտավոր է հաղթել. Դավիդ Լուիս

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Բրազիլիայի հավաքականի պաշտպան Դավիդ Լուիսն իր կարծիքն է արտահայտել Կոլումբիայի ընտրանու դեմ կայանալիք խաղի մասին.

«Բրազիլիայի հավաքականը պարտավոր է հաղթել այս հանդիպումը: Ողջ Բրազիլիան է ցանկանում տեսնել մեր հաղթանակը, և մենք պետք է կատարենք երկրպագուների երազանքը:

Ես պարզապես երջանիկ եմ՝ այստեղ լինելու համար: Երբ ես փոքր էի, երազում էի խաղալ աշխարհի առաջնությունում: Եվ ահա, իմ երազանքը իրականացել է»,-նշել է Լուիսը:




Լրահոս