Այսօր Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ Շանթ Հարությունյանի և մյուսների վերաբերյալ դատական քննությանը տեսաձայնագրությունները ներկայացնելուց հետո արձանագրություններ պետք է ներկայացներ մեղադրողը:
Սակայն, պաշտպանական կողմը հայտարարեց, որ դրա անհրաժեշտությունը չկա, քանի որ բոլորն էլ արդեն այս ձայնագրությունից հասկացան` ինչ պետք է ներկայացվի:
Ամբաստանյալ Շանթ Հարությունյանը, այն բանից հետո, երբ հայտարարեց, որ պետք է խոսեն ոչ թե պաշտպանները, այլ նրանք, ովքեր ազատազրկվելու են, ստացավ դատարանի հավանությունը խոսելու համար:
Իր ելույթում` կապված տեսաձայնագրության հետ, Շ. Հարությունյանը հայտարարեց, որ հպարտանում է իր ընկերներով, ովքեր երկար տարիներ հետո անգամ չեն փոխվել և ցանկացած պահի պատրաստ են կյանքը տալ արդարության համար:
Շանթ Հարությունյանի ելույթն առավել մանրամասն` Armlur.am-ի տեսանյութում: