Ծխախոտի պատճառով այրվեց պատմական ամրոցը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես հաղորդում է Reuters-ը, Սլովակիայի Կրասնա Հորկա պատմական ամրոցն այրվել է 11 և12-ամյա տղաների պատճառով: Վերջիններս  ամրոցի մերձակա խոտածածկ հատվածում վառել են ծխախոտները, ինչի արդյունքում այրվել է նախ խոտը, ապա կրակը տարածվել է ամրոցի վրա: 14-րդ դարի գոթական Կրասնա Հորկա ամրոցը համարվում է ՅՈՒՆԵՍԿՈ-ի պաշտպանության տակ գտնվող հատուկ օբյեկտ: Այնուամենայնիվ, Սլովակիայի օրենսդրության համաձայն` մինչև 15 տարեկան անչափահասները քրեական պատասխանատվության չեն կարող ենթարկվել:




Լրահոս