Վիրջինյան կղզիներում հաղթել են միաժամանակ եվ՛ Ռոմնին, եվ՛ Փոլը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մասաչուսեթսի նախկին նահանգապետ Միթ Ռոմնին Վիրջինյան կղզիներում ձայների մեծամասնություն է ստացել պատվիրակների կողմից, մինչդեռ կոնգրեսական Ռոն Փոլը այնտեղ հաղթանակ է տարել հանրապետական ընտրողների կողմից ձայների մեծամասնությամբ,- հաղոդում են տեղի ԶԼՄ-ները: Հավաքի մասնակիցներից յուրաքանչյուրն առանձին քվեարկում է այս կամ այն թեկնածուի օգտին և առանձնին որոշում, թե ինչպես են քվեարկելու պատվիրակները: Արդյունքում Ռոմնին ստացել է պատվիրակներից 7 ձայն, իսկ Փոլը՝ 1, մինչդեռ ընտրողներից Փոլը ստացել է 112 ձայն՝ Ռոմնիի 101-ի դիմաց: Հանրապետական կուսակցության համագումարը, որում կորոշվի Օբամայի հետ մրցակցող թեկնածուի անունը, տեղի կունենա օգոստոսի վերջին Ֆլորիդայում: Թեկնածու դառնալու համար անհրաժեշտ է ստանալ 1144 պատվիրակների ձայն: Այս պահին, ԶԼՄ-ների հաշվարկներով, հաղթում է Ռոմնին, որն ունի 454 ձայն: Ընտրարշավի հաջորդ կարևոր փուլը կլինեն Ալաբամայի և Միսիսիպիի փրայմերիզները, որոնք տեղի կունենան երեքշաբթի:




Լրահոս