Արդեն մեկ ամիս է, ինչ մենք նստացույց ենք անում Մաշտոցի պուրակում` գիտակցելով, որ մենք տերն ենք այս քաղաքի ու երկրի, մեր ժամանակի ու մեր առողջության հաշվին պահանջելով պահպանել հանրային տարածքը ու սեփականությունը եւ այն չառեւտրականացնել ու զավթել մեզնից: Մենք դադարեցրել ենք շինարարությունը եւ պահանջել ենք ապամոնտաժել այնտեղի շինությունները եւ բարեկարգել այգին: Այս մասին armlur.am – ին տեղեկացնում է բնապահպան Մարիամ Սուխուդյանը: “Այս պահին մեր պահանջը ապամոնտաժումն է: Մենք մեր այս պահանջը հստակ ներկայացրել ենք քաղաքային իշխանություններին որպեսզի նրանք կատարեն իրենց պարտականությունը: Այս փուլում մենք ժամկետ ենք սահմանում նրանց որոշում կայացնելու համար, իսկ մինչ այդ մենք արդեն շուրջօրյա նստացույցի միջոցով կրկին ցույց ենք տալիս մեր կամքը եւ տոկունությունը տեր կանգնելու մեր իրավունքներին: Մեր վերջնաժամկետն է ուրբաթ, 16 մարտի: Իսկ մինչ այդ, մենք այգին այլևս չենք լքելու, այնտեղ ենք լինելու օրը 24 ժամ”,- նշված է բնապահպան ակտիվիստների հաղորդագրության մեջ:Բնապահպանները կոչ են անում մոբիլիզացնել, միավորել ուժերը հանուն արդարության եւ օրինականության վերականգնման համար մղվող պայքարը հաղթական ավարտելու համար:
Նստացույց Մաշտոցի պուրակում
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ