Լրագրողի վրա հարձակման համար հարուցվել է քրական գործ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Աշոտ Դանիելյանի կողմից Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամասի թիվ 68 շենքի բակում խուլիգանություն կատարելու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ:Ոստիկանությունից armlur.am-ին հայտնում են, որ ըստ քրեական գործի` Աշոտ Դանիելյանն ականատեսների ներկայությամբ հայհոյանքներ է տվել տեսանկարահանում կատարող, ինքնությունը չպարզված անձին: Քրեական գործի անհրաժեշտությունից ելնելով` տեսանկարահանումը կատարած անձին եւ ականատեսներին խնդրվում է ներկայանալ ոստիկանության Կոտայքի մարզի քննչական բաժին կամ զանգահարել (0223) 2-54-88 հեռախոսահամարով:




Լրահոս