Միջազգային կազմակերպությունները կոչ են անում բոյկոտել Բաքվի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ադրբեջանում մարդու իրավունքների ցածր ցուցանիշները հաշվի առնելով միջազգային իրավապաշտպան կազմակերպությունները շարունակում են կոչ անել միջազգային հանրությանը` բոյկոտել Բաքվում կայանալիք “Եվրատեսիլ” մրցույթը: Amnesty International կազմակերպությունը հերթական անգամ քննադատել է Ադրբեջանին` ընդդիմության խաղաղասիրական ցույցերի արգելելու և մեծաթիվ լրագրողների ձերբակալման համար: The Guardian–ին տված հարցազրույցում Amnesty International-ի` Եվրոպայի և Ասիայի ծրագրերի գծով փոխտնօրեն Ջոն Դալուիսենը ասել է, որ Ադրբեջանը ժողովրդավարական երկիր չէ և Եվրատեսիլը չի կարող “քողարկել այդ բացերը”: “Ադրբեջանը խաղաղ ցուցարարներին բանտարկելով չի կարող իրեն ներկայացնել իբրև իրավունքները հարգող ժողովրդավարական պետություն: Վարչակարգը պետք է իմանա, որ “Եվրատեսիլ”-ի նման “փայլփլող” իրադարձությունները չեն կարող քողարկել երկրում մարդու իրավունքների ոտնահարումների փաստերը”, – ասել է նա:




Լրահոս