Կարմիր ծովում հայտնաբերվել է նավթային բիծ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Եգիպտոսի Էլ Թոր քաղաքի մարզերից մեկում բնապահպանների կողմից հայտնաբերվել է Կարմիր ծովի ափի երկայնքով 300 մետր երկարությամբ ձգվող նավթային բիծ,- հաղորդում է Youm7 լրատվական կայքը: Ենթադրվում է, որ նավթը կարող է հայտնվել յուրահատուկ ազգային ծովային արգելոցում եւ մոտենալ Շարմ Էլ Շեյխ հանգստավայրի լողափերին: Ըստ Հարավային Սինայի նահանգի ճգնաժամային իրավիճակների եւ հատուկ գործողությունների կառավարման տնօրենի ՝ փորձագետներն արդեն սկսել են նավթի արտահոսքի չեզոքացումը: Հարավային Սինայի նահանգապետ Խալեդ Ֆոդան ստեղծել է նավթի արտահոսքի հետաքննության հատուկ հանձնաժողով եւ կարգադրել է գտնել այդ հանցագործության մեղավորներին: 




Լրահոս