Ի՞ՆՉ Է ԿՈՒՏԱԿԵԼ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը ներկայացնում է Սերժ Սարգսյանի եւ իր կնոջ` Ռիտա Սարգսյանի դրամական միջոցներն ու ունեցվածքը: Քանի որ այս տարվա Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացրած հայտարարագրում անշարժ կամ շարժական գույքի վերաբերյալ տեղեկությունները բացակայում են, նրա ունեցվածքի տվյալները ներկայացնում ենք 2013-ին լրացված հայտարարագրից:

2013թ. ապրիլի 23-ին ներկայացված հայտարարագիրը բաղկացած է 5 էջից: Ըստ դրա` որպես ընդհանուր բաժնային սեփականություն՝ Սարգսյանն ունեցել է 96 քմ շենք եւ շինություն: Միանձնա սեփականության ավտոմոբիլային տրանսպորտային միջոցը 1992-ի «Միցուբիշի Մոնտերո»-ն է եղել: Նրա դրամական միջոցներն այդ տարում կազմել են 116 մլն 300 հազար դրամ: Մեկ տարվա ընթացքում աշխատանքի վարձատրություններից եւ ստացված փոխառություններից նա կարողացել է 18 մլն դրամից ավելի եկամուտ ապահովել: Այս տարի ներկայացված հայտարարագրում գույքի մասին որեւէ տվյալ նշված չէ: Նա կարողացել է մեկ տարում ավելացնել իր դրամական միջոցները: Նա արդեն ունի 129 մլն 400 հազար դրամ: Աշխատանքի վարձատրություններից եւ ստացված փոխառություններից նա կարողացել է 25 մլն դրամից ավելի եկամուտ ապահովել: Նախագահի տիկնոջ` Ռիտա Սարգսյանի հայտարարագրում նշված են միայն նրա դրամական միջոցների մասին տվյալներ: Այն կազմում է 106 մլն դրամից ավելի գումար:




Լրահոս