Հանրապետությունում այրվել է 3110 քմ տարածք

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հուլիսի 5-6-ը ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր հատվածների խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ:

Մասնավորապես` Երևանի Մանանդյան փողոցում այրվել է 80 քմ, Երևան-Արտաշատ ավտոճանապարհին` 3000 քմ, Արարատի մարզի Արտաշատ քաղաքում` 30 քմ խոտածածկ տարածք:

Բոլոր հրդեհները մեկուսացվել են ու մարվել:




Լրահոս