Էդվարդ Նալբանդյանի տեղակալների ունեցվածքը (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Armlur.am-ն արդեն ներկայացրել էր, թե ինչ ունեցվածք ունի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը: Այսօր էլ կներկայացնենք նախարարի տեղակալների կարողությունն ու ֆինանսական աղբյուրները:

Սկսենք Նալբանդյանի տեղակալ Շավարշ Քոչարյանից: Նա հարկային տարվա սկզբում ունեցել է 700 հազար դրամ, որը, տարվա վերջում ավելանալով, դարձել էր 1 մլն 100 հազար դրամ: Բացի այս` Շ. Քոչարյանն ունի նաև 900 եվրո:  Մեկ տարվա ընթացքում նա կարողացել է 5 մլն  դրամից ավել գումար վաստակել:

shavarhs

 

Մյուս տեղակալ Կարեն Նազարյանն ունի 5000 եվրո և 60 հազար դոլար: Գույքի հետ կապված ոչ մի տվյալ նա չի ներկայացրել:

2

ԱԳ նախարարի մեկ այլ տեղակալ` Սերգեյ Մանասարյանը ոչ մի դրամական միջոց, առավել ևս որևէ տեսակի գույք չի ներկայացրել: Իսկ մեկ տարվա ընթացքում նրա եկամտի միակ աղբյուրը եղել է աշխատավարձը:

3

Նալբանդյանի չորրորդ տեղակալը` Աշոտ Հովակիմյանն ունի 4914 եվրո, 1.940.800 դրամ և 100 հազար դոլար: Մեկ տարվա ընթացքում նա կարողացել է 7 մլն դրամից ավել գումար վաստակել:

4




Լրահոս