Վոլոդյա Ավետիսյանի դատավճիռը՝ այսօր

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր` հուլիսի 7-ին, Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Լևոն Ավետիսյանի նախագահությամբ, կկայացվի պահեստազորի գնդապետ, խարդախության մեջ մեղադրվող Վոլոդյա Ավետիսյանի գործով դատական վճիռը:

Հիշեցնենք, որ իր պաշտպանական ճառում ազատամարտիկը  հայտարարել էր, թե պատրաստ է անգամ 10 տարի ազատազրկված մնալ, միայն թե իր հայրենիքը փրկվի: Իսկ մեղադրող Վարդան Պապիկյանը միջնորդել էր Ավետիսյանին ազատազրկել 6 տարի 6 ամիս ժամկետով և նրանից բռնագանձել 864 հազար դրամ:

Ավելի վաղ Armlur.amհայտնել էր, որ Վ. Ավետիսյանը մեղադրվում է խարդախության համար։ Ըստ նրան առաջադրված մեղադրանքի՝ նա 2000 դոլար կաշառք է վերցրել Հենրիկ Զաքարյանից՝ նրա թոռանը ժամկետային  ծառայությունից ազատելու համար, և 500 դոլար է պահանջել Ալբերտ Մաթոսյանից՝ նրա որդուն զորամասում համակարգչային օպերատոր նշանակելու հարցը լուծելու համար։

Վոլոդյա Ավետիսյանը հերքում է մեղադրանքը։ Նա և իր մարտական ընկերները կարծում են, որ սա քաղաքական հետապնդում է պահեստազորի գնդապետի դեմ՝ իրենց սոցիալական պայմանները բարելավելու նպատակով ազատամարտիկների բողոքի շարժումը ղեկավարելու համար։ Վոլոդյա Ավետիսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 34-178 հոդվածի 2 մասի 5 կետով (հանցափորձը, խարդախություն) և 178 հոդվածի 2 մասի 2,5 կետերով (խարդախությունը` մի խումբ մարդկանց հետ ընդհանուր համաձայնությամբ):




Լրահոս