Նիգերիայում իսլամական «Բոկո հարամ» խմբավորման կողմից հունիսին առևանգված 60 կանայք և աղջիկներ կարողացել են փախչել գերությունից. տեղեկացնում է France-Presse գործակալությունը:
Երկրի իրավապահ մարմինների տեղեկություններով՝ 68 առևանգվածից 63-ը ուրբաթ օրը վերադարձել են Կումմաբզա գյուղում գտնվող իրենց տները:
Պատանդների մեջ են եղել 3-12 տարեկան երեխաներ:
«Նրանք օտվել են պահակների բացակայությունից, որոնք մասնակցում էին հերթական զինյալ հարձակմանը», – լրագրողներին պատմել է անվտանգության ներկայացուցիչը: