Հանրապետությունում փակ եվ դժվարանցանելի ճանապարհներ կան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր ժամը 08.00-ի դրությամբ ՀՀ տարածքում փակ են Արագածոտնի մարզում՝ Սարալանջ, Նիգավան, Ջրամբար, Ալագյազ-Ծաղկահովիտ, Երնջապատ-Նորաշեն, Արայի-Վարդենուտ-Արագած ճանապարհահատվածները, Գեղարքունիքի մարզում՝ Սելիմի լեռնանցքը, Վերին Գետաշեն-Մադինա-Ախպրաձոր, Սևան-Դիլիջան, Հացառատ-Ծաղկաշեն, Սևան-Լճաշեն, Ծակքար-Ծովասար ճանապարհահատվածները: Ըստ Արտակարգ իրավիճակների նախարարության կայքի՝ որոշ ճանապարհահատվածներում տեղ-տեղ առկա է մերկասառույց: Դժվարանցանելի է Արագածոտնի մարզի Ալագյազ-Նորաշեն ավտոճանապարհը: իջպետական նշանակության մյուս ավտոճանապարհներն ու լեռնանցքները հիմնականում անցանելի են: ԱԻ նախարարությունը խնդրում է զերծ մնալ վերոնշյալ ճանապարհներով երթևեկելուց: Կատարվում են ճանապարհների մաքրման և մշակման աշխատանքներ: Ճանապարհների մաքրման աշխատանքները և երթևեկության անվտանգությունը իրականացվում են “ՃՇՇ”-ների և ճանապարհային ոստիկանության համապատասխան ստորաբաժանումների հետ համատեղ:




Լրահոս