ՕՐՎԱ ԽՃԱՆԿԱՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՄԵՍԻՋ ՊՈՒՏԻՆԻՑ

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ՌԴ դեսպանների եւ մշտական ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ մի շարք հարցերի հետ մեկտեղ երեկ անդրադարձել է նաեւ Եվրասիական տնտեսական միությանը՝ նշելով, որ ԵՏՄ-ն աշխարհից մեկուսանալու փորձ չէ՝ հայտնում է ՀԼԸ ծՏՉՏրՑՌ-ին: «Շատ մոտ ժամանակներս ԵՏՄ-ի լիիրավ անդամ կդառնա Հայաստանը: Ղրղզստանի հետ ակտիվ բանակցություններ են ընթանում: Միությունը բաց է նաեւ ԱՊՀ այլ երկրների համար»,-ասել Պուտինը:

ՀՀ-Ի ՀԱՄԱՐ ԵՆ ԱՆՈ՞ՒՄ

Հայաստանում ռուսական 102-րդ ռազմաբազան, երեկվանից լայնամասշտաբ զորավարժություններ է սկսել, որոնք կշարունակվեն մինչեւ շաբաթավերջ: Զորավարժությունների փուլերին մասնակցում են 200 միավորից ավելի ռազմական տեխնիկա եւ 600-ից ավելի զինվորականներ, ինչպես նաեւ ըձԽ-Ծ1-2 Ռ հ-300Թ հակաօդային պաշտպանության համակարգերը, ԾՌթ-29 ինքնաթիռները: Ներգրավված են նաեւ անօդաչու թռչող սարքեր: «Այսպիսի միջոցառումներ անցկացվում են տարին երկու անգամ, զինվորական ծառայությունը Ռուսաստանից դուրս անցկացնող ռուսաստանցի բոլոր կատեգորիաների զինվորականներին վերապատրաստելու եւ Հավաքական անվտանգության պայմանագրի շրջանակներում Հայաստանի Հանրապետության անվտանգության ապահովման գործող համակարգ ստեղծելու նպատակով»,- հաղորդում է Ռուսաստանի զինված ուժերի Հարավային ռազմական օկրուգի մամլո ծառայությունը:

ԿՈՐՈՒՍՏՆԵՐ

Ըստ ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ուսումնասիրության՝ 2014 թվականի առաջին կիսամյակում ՀՀ զինված ուժերում մահացել է 23 զինծառայող՝ 22 միջադեպի հետեւանքով: Նշված ժամանակահատվածում գրանցված մահացության 23 դեպքից 11-ը հրադադարի ռեժիմի խախտման հետեւանքով է, 2-ը՝ զենքի հետ վարվելու կանոնների խախտման, 3-ը՝ մարտական ծառայություն կրելու կանոնների խախտման, 4-ը՝ դժբախտ պատահարի, 3-ը՝ առողջական խնդիրների եւ ոչ պատշաճ բժշկական ծառայության տրամադրման պատճառով:

ՖԱՍԱԴԸ ՔԱՆԴԵՑԻՆ

Աֆրիկյանների շենքի ֆասադը երեկ ամբողջությամբ ապամոնտաժվեց։ Բանվորները հեռացրել էին շենքի ճակատային հատվածի վերջին քարերը։ Շենքի պահպանման համար մի խումբ քաղաքացիների ու ակտիվիստների՝ մոտ երեք շաբաթ շարունակվող պայքարը, փաստորեն, արդյունք չտվեց։ Առաջիկա օրերին ապամոնտաժվելու է նաեւ շենքի մնացած հատվածը։

 




Լրահոս