ԼՈՒՐԵՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«ՍՏՈՐՋՐՅԱ ԹԱՆԳԱՐԱՆԸ»

Իսպանական «Կարտախենա» քաղաքում կառուցվում է երկրում առաջին ստորջրյա թանգարանը, որի բացումը տեղի կունենա ընթացիկ տարվա հուլիսին։ «Isla Grosa» կոչվող թանգարանում ցուցադրության կհանվեն հնագիտական բացառիկ հուշարձաններ, որոնք հայտնաբերվել են Մուրսիայի մերձակայքում։ Ուշագրավ նախագծի բյուջեն բավականին սահմանափակ է՝ 24.000 եվրո, սակայն այն իրականացնողները լիահույս են, որ ստորջրյա թանգարանը կխթանի տեղական զբոսաշրջության զարգացումը։

ՀԵՏՄԱՀՈՒ` 700 ՄԼՆ

Փոփ արքա Մայքլ Ջեքսոնն արդեն հինգ տարի է, ինչ մահացել է։ Բայց անգամ մահից հետո նա շարունակում է բավականին մեծ գումարներ վաստակել: Այս ընթացքում մահացած աստղն աշխատել է շուրջ 700 մլն դոլար։ Այս ցուցանիշն ավելի բարձր է, քան որեւէ այլ արտիստինը, լինի նա ողջ, թե մեռած։ Բացի «Michel» եւ «Xscape» ալբոմներից, երգչին եկամուտ են բերել տարբեր գովազդային պայմանագրերը, իսկ նրա «This is it» ֆիլմ-համերգը բերել է 260 մլն դոլարի շահույթ: Հարկ է նշել, որ քչերին է հայտնի Մայքլ Ջեքսոնի՝ հաջողակ գործարար լինելու մասին եւ այն, որ նա մեծ թվով հաջող պայմանագրեր է կնքել կենդանության օրոք:

ԱՐՏԱՍՈՎՈՐ ԴԵՊՔ

ԱՄՆ-ի Վինսկոնսին նահանգում տեղի է ունեցել բավականին հետաքրքրաշարժ մի դեպք. շունը 6 տարի անց փսխել է տիրուհու նշանադրության ադամանդե մատանին, որը կինն անդարձ կորած էր համարում։ Լոիս Մատկովսկին իր մատանին կորցրել էր տարիներ առաջ եւ այն գտնելու նպատակով տակնուվրա էր արել ողջ տունը, սակայն՝ ապարդյուն։ Նա արդեն լիովին կորցրել էր զարդը գտնելու հույսը, երբ Թաքեր մականունով նրա շունը պատահմամբ փսխել է մատանին։ Մատկովսկին պատմել է, որ զարդն այդպես էլ չէր հայտնաբերվի, եթե բկլիկ չորքոտանին կուլ չտար պաղպաղակ ու դրա փայտիկը։ Անհանգստանալով, որ փայտիկը կարող է վնասել շանը՝ տիրուհին նրան վազելինի յուղ է տվել։ Արդյունքում փայտիկի հետ միասին դուրս է եկել նաեւ զարդը։

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Օրերս լույս կտեսնի գրող Պետրոս Հոկտանյանի առաջին գիրքը` «Կազինո» վերնագրով: Գրքում զետեղված են հեղինակի տարբեր տարիներին գրված հին ու նոր բանաստեղծություններ, ինչպես նաեւ արձակ ստեղծագործություններ: Թե ինչու «Կազինո», հեղինակը չի պարզաբանում, դա կհասկանա ընթերցողը՝ կարդալով ամբողջ գիրքը: Շնորհանդեսի օրը պարզ կլինի մոտ օրերս:

ՄԱԴՈՆՆԱՆ ԵՐԻՏԱՍԱՐԴԱՆՈՒՄ Է

Մադոննայի 55-ամյա հոբելյանին թողարկվել է նույնանուն ալբոմ` երգչուհու ավելի քան 200 լուսանկարներով: Այն վաճառվել է 3 ամսում: Երգչուհու հերթական ծննդյան օրը՝ օգոստոսի 16-ին, պարբերականը թողարկվելու է հավելյալ տպաքանակով:
Մադոննայի լուսանկարների հավաքածուն աչքի է ընկնում բարձր էրոտիզմով: Ընդ որում, տարիների հետ աստղի հմայքը չի խամրում, իսկ դեմքը գրեթե չի ծերանում:
Զարմանալի է, որ այդքան հասուն կնոջը երկար տարիների գինարբուքներից հետո հաջողվել է պահպանել արտաքին գրավչությունը: Հնարավոր է՝ հավերժ երիտասարդության գաղտնիքը ոչ միայն ժառանգականության, այլեւ ժամանակակից կոսմետոլոգիայի, կամ էլ, պարզապես, ֆոտոշոփի հրաշքների մեջ է:

ԻՆՔՆ ԻՐԵՆ ՉԻ ՀԱՎԱՆՈՒՄ

Երիտասարդ երգչուհի, դերասանուհի Սելենա Գոմեսը ցանկանում է մեծացնել կուրծքը, որպեսզի սկանդալային Ջասթին Բիբերի ուշադրությունը գրավի:
«Սելենան առավելագույն ջանքեր է գործադրում սեքսուալ լինելու համար, քանի որ վախենում է կորցնել Ջասթինին: Սելենան զգում է, որ պետք է աշխարհի ամենակրքոտ աղջիկը լինի, որպեսզի պահի նրա ուշադրությունը: Նա ուսումնասիրել է յուրաքանչյուրին, ում հետ ծանոթացել է Բիբերը, երբ իրենք բաժանված էին: Նա ամենայն մանրամասնությամբ իրեն համեմատել է մրցակիցների հետ» – ասել է հարցազրույցի ժամանակ:
Աստված գիտի, թե ինչու է Սելենան տանջվում ցածր ինքնագնահատականից: Ըստ լուրերի` Գոմեսն իր թերությունների երկար ցուցակ ունի, որոնք ցանկանում է փոխել:




Լրահոս