Բենզալցակայանում հրդեհ է բռնկվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր, գիշերը ժամը 02.42-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Վանաձոր քաղաքի Գ. Նարեկացու փողոցի թիվ 15ա հասցեում գտնվող բենզալցակայանի տարածքում: ԱԻՆ լրատվական կենտրոնի հաղորդմամբ, դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 03.01-ին, մարվել՝ 03.15-ին: Այրվել են Ս. Առաքելյանին պատկանող բենզալցակայանի օպերատորի սենյակը իր գույքով՝ 6 քմ, շինության տանիքը՝ 1 քմ, ջերմահարվել են շվաքարանի մետաղյա կառուցատարրերը՝ 8 քմ մակերեսով:




Լրահոս