Գործարարների հետ հայտնի հանդիպման ժամանակ վարչապետ Հովիկ Աբրահամյանը մինչեւ հուլիսի 1-ը ժամանակ էր տվել ստվերում գործողներին՝ այնտեղից դուրս գալու համար: Հակառակ դեպքում` Հովիկ Աբրահամյանը զգուշացրել էր, որ կառավարությունը նրանց ստվերից հանելու համար գործի է դնելու իր լծակները:
Yerkir.am-ը ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանից հետաքրքրվել է, թե ի՞նչ արդյունք են գրանցել: Հարցին, թե քանի՞ գործարար է դուրս եկել ստվերից, Խաչատրյանը պատասխանեց. «Մեծ քանակի գործարարներ, 1000-ից ավելի ձեռնարկություններ ինքնուրույն փոխել են իրենց սխեմաները»:
Նա հայտնեց նաեւ, որ այն տնտեսվարողների հանդեպ, ովքեր ինքնուրույն ստվերից դուրս չեն գա, կոշտ պատժամիջոցներ կկիրառվեն: Մանրամասները՝ տեսանյութում:
Մանրամասները` yerkir.am կայքում: