Փղերի միջազգային օր

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր Թաիլանդում նշում են Փղերի օրը: Այս երկրում դարեր շարունակ փղերը աստվածության խորհրդանիշ են համարվել:Փղերը պատերազմների ընթացքում օգտագործվել են որպես ծանր հրետանի եւ դաշտերում, ծառատունկի եւ բերքահավաքի ընթացքում, որպես կրող ուժ: Թաիլանդում ամենապաշտվածը համարվում է սպիտակ փիղը: Այդ ազնվացեղ կենդանիների պատվին տոնակատարությունն ամեն տարի տեղի է ունենում Բանգկոկից 80 կմ հյուսիս գտնվող հատուկ հրապարակում, գրում է Calend-ը: Բոլոր կենդանիները զարդարվում են գույնզգույն թամբերով, զարդեր կան նրանց գլխին, ժանիքներին, անգամ ոտքերին:Տոնակատարության գլխավոր իրադարձությանը համարվում է մրգերի հյուրասիրությունը:




Լրահոս