ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Ես ցանկանում եմ բացել իմ սեփական խանութը, եւ ինձ հետաքրքրում է` ՀԴՄ ձեռք բերելու համար ուր պետք է դիմեմ:

Ռուբեն Պետրոսյան, 45 տարեկան, հաշվապահ

ՊԱՏԱՍԽԱՆ. Քաղաքացիները ՀԴՄ մեքենաները գնում են տարբեր կազմակերպություններից, որոնք զբաղվում են ՀԴՄ մեքենայի ներմուծմամբ եւ վաճառքով, իսկ հարկային մարմինը կատարում է գրանցում: Գրանցման համար անհրաժեշտ է դիմել հարկային մարմին եւ ներկայացնել գնված ՀԴՄ սարքի տեխանձնագիրը, որը պարտադիր տրվում է սարքի գնման ժամանակ:
ՀԴՄ-ի սարքը գնելիս քաղաքացին պետք է պարտադիր ստուգի` անձնագիրը կա, թե ոչ: Չլինելու դեպքում պետք է պահանջի տեխանձնագիրը:

Պետական եկամուտների կոմիտեի առաջին կարգի
մասնագետ Տաթեւիկ Սահակյան

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ձեռներեցությամբ զբաղվել պատրաստվող քաղաքացին երեւի թե հաճախ հնչող գովազդներից էլ կարող էր տեղեկանալ ՀԴՄ մեքենաներ վաճառող կազմակերպությունների հասցեների մասին: Թեեւ, ինչպես գործարարներն են վկայում,  որեւէ տարբերություն չկա, թե կոնկրետ որ ընկերությունից ձեռք կբերվի մեքենան: Չնայած մի քանի ընկերություն է ՀԴՄ-ների ներմուծմամբ ու վաճառքով, ինչպես նաեւ նորոգմամբ ու սպասարկման ծառայություններով զբաղվում, բայց գործին մոտ կանգնած մարդիկ պնդում են, որ բոլոր ընկերություններն էլ նույն անձին են պատկանում եւ, ինչպես ասում են, ղեկավարվում են նույն կենտրոնից:




Լրահոս