Ցուցահանդես-տոնավաճառ՝ նվիրված Սուրբ թարգմանիչներ Սահակի և Մեսրոպի տոնին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երևանի քաղաքապետարանը Երևան քաղաքի բոլոր գրախանութներին, հրատարակչություններին, ինչպես նաև բոլոր գրքասերներին հրավիրում է Մաշտոցի պողոտայի հարակից Միսաք Մանուշյանի անվան պուրակ՝ մասնակցելու Սուրբ թարգմանիչներ Սահակի և Մեսրոպի տոնին նվիրված գրքերի ցուցահանդես–տոնավաճառին:

Միջոցառումն անցկացվում է Երևանի քաղաքապետարանի «Երևանյան ամառ 2014» միջոցառումների ծրագրի շրջանակում։

Տոնավաճառը տեղի կունենա հուլիսի 10–ին ժամը 11:00-18:00: Մանրամասների համար զանգահարել տուրիզմի բաժին՝ 514-230 հեռախոսահամարով:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն




Լրահոս