Աշխարհի ամենաթունավոր կենդանիները (ֆոտոշարք)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գաղտնիք չէ, որ օձի կամ սարդի խայթոցը կարող է վտանգավոր լինել: Դրանով ոչ ոքի չես զարմացնի, սակայն ամենաթունավոր կենդանիների շարքում ընդգրկված են ոչ միայն նրանք: Ամենաթունավորներից են, օրինակ, խխունջները:

Ներկայացված է աշխարհի ամենաթունավոր կենդանիների տասնյակը:

10. Քար-ձուկ

riba kamen

Ոչ միայն վտանգավոր է, այլ նաև որոշ իմաստով տգեղ: Կենդանու թե՛ արտաքինը, թե՛ թույնն ինքնապաշտպանության համար են, չէ որ այն գտնվում է մարմնի մակերեսին՝ քար-ձկան մեջքին:

9. Խխունջ-կոն (մարմարե)

ulitka konus

Եվս մեկ անվտանգ թվացող կենդանի: Մի կողմից սովորական խխունջ է, մյուս կողմից նրա թույնի կաթիլը կարող է սպանել 20 մարդու: Ցավը և այտուցը ամենավատ հետևանքները չեն. շնչառական օրգանների կաթվածն ավելի ահավոր է: Հակաթույնը դեռ հայտնաբերված չէ, քանի որ խխունջը դեռ լավ ուսումնասիրված չէ:

8. Ֆուգու (ձուկ-գնդակ)

fugu

Հայտնի համադամ կերակուր է ոչ միայն Ասիայում, այլև ամբողջ աշխարհում: Դժվար է ասել՝ իրականում ձուկն այդքան համեղ է, թե կենդանուն հայտնիություն է բերել էքստրեմալ զգացողությունները: Ֆուգուն կարող է պատրաստել միայն ամենաբարձրակարգ խոհարարը, քանի որ անհրաժեշտ է հեռացնել մարմնի բոլոր թունավոր մասերը, չդիպչելով մյուսներին: Սխալ ձևով պատրաստված կենդանին կաթվածի կենթարկի համտեսողին, իսկ հետևանքում չեն գործի շնչառական օրգանները:

7. Բանանային սարդ

banan

Թող ոչ մեկին չշփոթեցնեն այս սարդի «անմեղ» մոխրագույն ձեռքերը: Կենդանական աշխարհի այս ներկայացուցիչը գրանցված է Գինեսի ռեկորդների գրքում. նրա խայթոցը սպանել է ամենամեծ թվով մարդկանց աշխարհում: Եթե միայն թույնը լիներ գլխավոր վտանգը, հեշտությամբ հնարավոր կլիներ խուսափել սարդի հետ հանդիպումից, սակայն խնդիրն այն է, որ սարդը չունի մշտական բնակության վայր: Այն սարդոստայններ չի հյուսում: Կենդանին ապրում է տանը, ավտոմեքենայում, կոշիկի և հագուստի մեջ: Այնպես որ, նրա հետ հանդիպումը միշտ էլ անսպասելի է:

6. Ավստրալիական ութոտնուկ

australian

Նրա չափերը չեն գերազանցում թենիսի գնդակը: Եվ ինչպե՞ս է նրա մեջ տեղավորվում 26 մարդու սպանելու ունակ թույնը: Կապույտ օղակաձև ութոտնուկ՝ նրա մեկ այլ անվանումն է: Եթե կենդանին զայրանում է, մարմնի գույնը մգանում է, իսկ կետերը լցվում են լույսով: Հակաթույն գոյություն չունի, սակայն կան մի շարք գործոններ, որոնք կարող են չեզոքացնել թույնի ազդեցությունը:Այնպես որ, տեսողության կորստից և հաջորդող շնչահեղձությունից խուսափելու համար խորհուրդ է տրվում դիմել Ավստրալիայի և Ճապոնիայի հիվանդանոցներ, քանի որ հենց այս երկրների ափամերձ հատվածներում են լողում այս կենդանիները:

5. Գորտ (Dendrobatidae)

lyagushka

Ոչ, այս կենդանին չի պատրաստվում գնալ ակումբ: Այն իր մշտական «զգեստն» է, որը շրջակայքին հաղորդում է, որ այս գեղեցկուհու հետ ավելի լավ է գործ չունենալ: Այլապես 10 մարդ էլ չի կարողանա գործը գլուխ բերել և կթունավորվի: 5 սմ և այսքան հոգս: Ցավում ենք Հարավային Ամերիկայի բնակչության համար, չէ որ նրանք ունեն աշխարհի ամենաթունավոր 5-րդ կենդանին:

4. Թայպան (դաժան օձ)

taipan

Բախտը ձեզ կժպտա, եթե դուք հանդիպեք տայպանին, և այն փորձի փախչել: Կենդանին թույնն օգտագործում է կրծողների դեմ որսի համար, սակայն պետք է նրանից հեռու մնալ, քանի որ այս օձի թույնը 300 անգամ ավելի թունավոր է , քան կոբրայինը: Ուրախացնում է այն, որ հակաթույնը գոյություն ունի, սակայն այն պետք է ներարկել խայթոցից հետո մեկ ժամվա ընթացքում: Մեկ օձի թույնը կարող է սպանել 250 000 կրծողների: Մարդկանց ավելի լավ է չհաշվել:

3. Լեյրուս կարիճ

skorpion

Որքան էլ տարօրինակ է՝ ոչ բոլոր կարիճներն են վտանգավոր մարդու համար, սակայն Լեյրուսը չի պատկանում այդ թվին: Նրա թունի նեյրոտոքսինները ոչ այնքան հաճելի զգացողություններ են թողնում. ցավ, ջերմություն, կոմա, կաթված, մահ: Հենց այս հերթականությամբ: Հուսանք, որ Աֆրիկայի և Մերձավոր Արևելքի բնակիչները կարող են խուսափել այս կարիճի հետ հանդիպումից:

2. Արքայական կոբրա

kobra

Այն վտանգավոր է ոչ միայն մարդկանց, այլև հենց իր տեսակի համար, քանի որ կենդանին երկար չի մտածում իր նմանների վրա հարձակվելուց առաջ: Մարմնի երկարությունը կազմում է 5-6 մետր: Թույնի չափը գրեթե անսպառ է. մեկ անգամից այն կարող է արձակել թույնի չափաքանակ, որը կարող է սպանել ասիական փղի: Կոբրան բնակվում է Ասիայի հարավում:

1. Կուբոմեդուզա

meduza

Այս «ժելեի» հաշվին է գրանցված ավելի քան 6 000 մարդու սպանություն 60 տարում: Բացի այն, որ թույնը համարվում է աշխարհում ամենավտագավորը, կենդանին նաև իր բազմաթիվ շոշափուկներով գրկում է զոհին և հարյուրավոր խայթոցներ արձակում: Այս կենդանուն պատահաբար դիպչած մարդիկ կամ խեղդվել են, կամ էլ զոհվել սրտի կանգից, քանի որ ցավն այդքան ուժեղ է: Եթե դա տեղի չի ունեցել, մարմնի վրա մնացել են այրվածքի հետքեր, որոնք անցնում են երկար շաբաթների ընթացքում: Առաջին օգնության ժամանակ պետք է վերքը մշակել քացախով:




Լրահոս