Հայկական ժամանակ. Սիլվա Համբարձումյանը` միջազգային դաշտում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թերթը գրում է, որ գործարար Սիլվա Համբարձումյանը հայտարարել էր, որ եթե Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանն իր թեկնածությունն առաջադրի Ազգային ժողովի առաջիկա ընտրություններում, ապա ինքը կառաջադրվի նրա դեմ` ընտրապայքարի մեջ մտնելու եւ նրան ջախջախելու նպատակով: «Երեկ մենք Սիլվա Համբարձումյանից հետաքրքրվեցինք` պատրաստվո՞ւմ է իր փաստաթուղթը  մեծամասնական ընտրակարգով առաջադրելու համար: «Սուրիկը դեռ չի դրել, որ չդնի, ես չեմ դնի: Ես պատգամավոր դառնալու ցանկություն չունեմ: Իմ բիզնեսը դրսում է, ինձ դեպուտատ դառնալ պետք չի, ես կոճակ սեղմող չեմ: Էս երկրում, եթէե ես դեպուտատ դառնամ, իմ բիզնեսը թողնեմ, սոված կմեռնեմ»,- պատասխանեց գործարար տիկինը:Նա չբացառեց, որ առաջիկայում որեւէ կուսակցության անդամագրվի, որպեսզի մինչեւ մյուս ընտրություններ կարողանա քաղաքացիներին ցույց տա իր ով լինելը, որ մարդիկ իմանան` ում են ընտրում: Մեր հարցին, թե որ կուսակցությանն է անդամագրվելու, Համբարձումյանը չպատասխանեց` խոստանալով, որ առաջիկայում ասուլիս է հրավիրելու “”Մարիոթ”” հյուրանոցում եւ բաժանելու է այն տեսանյութը, որում երեւում է, թե ինչպես է մարզպետն իրեն ապտակել: “”Ես ժամանակ չունեմ, ամբողջ օրը թռիչքների մեջ եմ, այսօր եմ եկել, ուրբաթ պիտի գնամ երկրից: Եթե հասցնեմ, ասուլիս կհրավիրեմ: Ուզում եմ կազմակերպված ասուլիս լինի, ոչ թե սովորական, ուզում եմ միջազգային ասուլիսային դաշտ մտնենք””,- ասաց նա: Ամեն դեպքում Սիլվա Համբարձումյանը բացառեց ՀՀԿ-ին կամ ԲՀԿ-ին անդամագրվելը””,- գրում է “”Հայկական ժամանակ””-ը: 




Լրահոս