“”Հայկական ժամանակ””. Մարալիկցիները նախագահից խնդրում եմ պաշտպանել իրենց Աղվան Հովսեփյանից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ թերթի խմբագրությունն այսպիսի նամակ է ստացել Մարալիկի տարածաշրջանի գյուղերից մեկի ղեկավարից. “”Հարգելի խմբագրություն, բոլորդ էլ գիտեք, որ մեր պատգամավոր Մխիթար Վարագյանին հովանավորում է գլխավոր դատախազը: Վարագյանը արդեն երկրորդ անգամ ընտրվում է պատգամավոր, բայց ոչ մի բան չի անում տարածաշրջանի համար: Բայց Աղվանի ախորժակը դեռ տեղն է, ու շաբաթ-կիրակի օրերին ինքը եկել էր Մարալիկ: Մարալիկի շրջանի գյուղապետերիս հայտարարել էին, թե իբր հանդիպում կա Աժ նախագահ Սամվել Նիկոյանի հետ, ու ասել էին` ամեն մեկդ 20-30 հազար դրամ վերցրեք ու եկեք հանդիպման, որ հետո էլ պատիվ տանք Նիկոյանին: Բայց գնացինք հանդիպման ու տեսանք, որ Աղվանն է եկել, հասկացանք, որ էլի Մխոյի համար է ասելու: Կանչեց առանձին-առանձին հետներս խոսեց, ասաց, որ անպայման Մխոյի համար աշխատենք, թե չէ լավ չի լինի, հետո էլ` կիրակի ուզում էր գնալ Արթիկի գյուղապետերի հետ հանդիպեր, բայց մեծ Մանթաշի օբյեկտում, ինչքան իմացանք, ընդամենը մեկ գյուղապետ էր եկել, մնացածը իրանց տղամարդու պես էին պահել ու չեն եկել: Խնդրում ու աղաչում եմ, մի հատ գրեք էս մասին, թող երկրի ղեկավարն իմանա ու էդ Աղվանին ասի` էլ չգա ու չահաբեկի մեզ””: 




Լրահոս