Մահացել է լրագրող Կարինե Տեր-Սահակյանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«‪PAN‬.Armenia.net-ը շատ մեծ ցավով տեղեկացնում է իր լավագույն լրագրողներից մեկի կորստի մասին։ Իր ծննդյան օրվանից 2 օր առաջ Կիլիկիայում ճամփորդելիս մահացել է մեր շատ սիրելի Կարինե Տեր-Սահակյանը։ Բոլորին հասնող, օգնող, իր անձնական փորձով կիսվող, սովորող, սովորեցնող, անչափ բարի ու կյանքով լի․․․ Բոլորիս հիշողությունում Կառան հենց այսպիսինը կմնա՝ անկախ նրանից, թե քանի տարի է յուրաքանչյուրս նրա հետ աշխատել։ Իսկ այն 8 տարվա ընթացքում, որ նա PAN-ում էր, իր հետ աշխատողները շատ-շատ են եղել»։

«Ժողովուրդ» օրաթերթի և Armlur.am-ի խմբագրակազմն իր խորին ցավակցությունն է հայտնում լրագրողի հարազատներին և մերձավորներին:




Լրահոս