Ախթալայում մեքենան ընկել է ձորը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մարտի 13-ին՝ ժամը 15.30-ին, “Ախթալայի լեռնահարստացման կոմբինատ” ՓԲԸ-ից տեղեկություն է ստացվել, որ Ախթալայի կամրջի մոտ տեղի է ունեցել ավտոպատահար և անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Ըստ Արտակարգ իրավիճակների նախարարության հաղորդագրության՝ դեպքի վայր են մեկնել Լեռնափրկարար ծառայության Ախթալայի ջոկատի լեռնափրկարարները: Դեռևս չպարզված հանգամանքներում կամրջի մոտակայքում ձորակն է ընկել “Ֆոլքսվագեն Գոլֆ” մակնիշի 21 ՕՍ 160 պ/հ ավտոմեքենան: Լեռնափրկարարներն ավտոմեքենայից դուրս են բերել և Ալավերդու հիվանդանոց տեղափոխել մեքենայի վարորդ` 1988թ. ծնված Արթուր Շահկուլյանին և ուղևորներ` 1987թ. ծնված Ջոն Մանթաշյանին ու 1990 թ. ծնված Ռուբեն Հարությունյանին: Ըստ բժիշկների` տուժածների վիճակը միջին ծանրության է:




Լրահոս