Նրբերշիկ կաթնային-ի մեջ հայտնաբերվել է նիտրիտների նորմայից ավել քանակ. Արաքս թռչնաֆաբրիկա

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

“Արաքս թռչնաֆաբրիկա” ՓԲԸ տնօրինությունից armlur.am -ին հայտնում են, որ 2011թ. դեկտեմբերի 12-ին արտադրված “Նրբերշիկ կաթնային” ապրանքատեսակի բաղադրության մեջ հայտնաբերվել է նիտրիտների նորմայից ավել քանակ, որը, սակայն չի վտանգում մարդու առողջությանը: Ընկերությունը հորդորում է իր սպառողներին և այն վաճառակետերին, որտեղ կա տվյալ խմբաքանակից մնացորդ, վերադարձնել այն ք.Երևան, Շիրակի 43 հասցեով, կամ զանգահարել 46-44-98 հեռախոսահամարով: Ընկերությունը հայցում է իր սպառողների ներողամտությունը:




Լրահոս