Վլադիմիր Կլիչկոն շուտով հայր կդառնա (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սուպերծանր քաշային կարգում երեք վարկածներով աշխարհի չեմպիոն ուկրաինացի Վլադիմիր Կլիչկոն հայտարարել է, որ շուտով հայր կդառնա: Radio Hamburg-ին տված հարցազրույցում Կլիչկոն հաստատել է, որ իր ընկերուհին` ամերիկացի դերասանուհի Հայդեն Թանեթյերը, շուտով երեխա կունենա:

«Ինձ համար դա ուղղակի սենսացիա է, – խոստովանել է 38-ամյա բռնցքամարտիկը: – Շատ հուզված եմ, և անհամբերությամբ սպասում եմ իմ կյանքի ամենագլխավոր օրվան: Երեխայի ծնվելուց հետո ամեն բան կփոխվի»:

3746284

Տեղեկություններն այն մասին, որ զույգը սպասում է առաջնեկին, հայտնվել էին այս տարվա մայիսին: Իսկ հունիսին լրագրողները լուսանկարել էին 24-ամյա Փանեթյերին գալիորեն կլորացած փորիկով:

kkkkkkk

Վլադիմիր Կլիչկոն և Հայդեն Փանեթյերը սկսել էին հանդիպել 2009-ին, սակայն 2011-ին բաժանվեցին: 2012թ. նրանք վերականգնել էին հարաբերությունները, իսկ 2013-ի հոկտեմբերին հայտարարել նշանադրության մասին: Սակայն հարսանիքը որոշվել էր հետաձգել` ելնելով Ուկրաինայում քաղաքական իրավիճակից:




Լրահոս