Բրազիլիայում ձերբակալվել է Պելեի որդին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Բրազիլիայի իշխանությունները ձերբակալել են լեգենդար ֆուտբոլիստ Պելեի որդուն` Էդսոն Շոլբի Նասիմենտուին, որն ավելի հայտնի է Էդինյո անունով: Նա ձերբակալվել է Սան-Պաուլուում և տարվել ոստիկանության բաժանմունք. տեղեկացնում է ИТАР-ТАСС-ը:

43-ամա Էդինյոն դատապարտվել էր 33 տարվա ազատազրկման թմրամիջոցների վաճառքից ստացված փողելի լվացման համար: Նրա գործով քննությունը սկսվել է 2005թ., երբ մարզիկը մեղադրվում էր հայտնի թմրավաճառների հետ կապերի և թմրանյութերի իրացմանը մասնակցելու մեջ: Նա հերքել էր բոլոր մեղադրանքները, սակայն ընդունել, որ ինքը թմրանյութ օգտագործում է:

2014-ի մայիսին Էդինյոն դատապարտվել է, սակայն բողոքարկել է որոշումը և մնացել ազատության մեջ մինչև բողոքարկման ավարտը: Նրա հետ մեկտեղ՝ գործով անցնում էր ևս 3 մարդ: Նրանց ողջ ունեցվածքը, ներառյալ՝ 100 ավտոմեքենա, առգրավվել է:

90-ականներին Նասիմենտուն խաղացել է «Սանտոս» ակումբի թիմում, այն նույն ակումբի, որի կազմում ճանաչում է ձեռքբերել իր հայրը: Ներկայումս Էնդինյոն այդ ակումբի մարզիչներից է:




Լրահոս