Ուսանողները՝ ընդդեմ Արթուր Բաղդասարյանի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Տարիներ առաջ  «Օրինաց երկիր» կուսակցությունը գրասենյակ կառուցելու պատրվակով, Հայաստանի ազգային ագրարային համալսարանի տարածքից «զավթեց» բավականին մեծ հողատարածք: Իսկ ախորժակն, ինչպես ասում են, ուտելուց է բացվում: Հիմա էլ կուսակցական ժողովների անցկացման համար դահլիճ կառուցելու նպատակով փորձում են համալսարանի տարածքից պոկել հերթական պատառը` ուսանողներիս պատկանող լաբորատորիան:

Մի քանի հարց ենք ուղղում օրինաց երկիր կառուցելու մարմաջով տառապող կուսակցական ղեկավարներին`

Կուսակցության գրասենյակի տարածքի որ մասն է օգտագործվում կուսակցական գործունեության համար և որ մասն է հանձնված վարձակալության,

Արդյոք հնարարվոր չէ կուսակցական ժողովները անցկացնել կուսակցության բազմահարկ շենքում, և ոչ թե ապակեպատ դահլիճում (եթե ցանկանում եք դրանով ապահովել ձեր կուսակցության թափանցիկ գործունեությունը, կարող եք ժողովներն անցկացնել բաց երկնքի տակ),

Կա արդյոք ուղղակի կապ կուսակցության և կուսակցության գրասենյակի շենքում տեղակայված օբյեկտների (սննդի կետ, Հայասի ընկերություն, մթերային կրպակ, Հայբիզնեսբանկի մասնաճյուղ, դիպլոմային և կուրսային աշխատանքերի վաճառակետ և այլն) հետ (լուսանկարները կցվում են)

Կուսակցության գրասենյակում տեղակայված դիպլոմային և կուրսային աշխատանքերի վաճառքի կետում վաճառվող աշխատանքները արդյոք գրում են «Օրինաց երկրի» ղեկավարները (կուրսային և դիպլոմային աշխատանքները պետք է գրի ուսանողը և դրանք վաճառել ՉԻ ԿԱՐԵԼԻ),
Արդյոք հնարավոր չէ ձեր հեռուստաընկերության տաղավարները տեղակայել կուսակցության նկուղում, քանի որ նկուղային տարածքն այդպես էլ չկարողացաք շահութաբեր շահագործել:

Ակնկալելով մեր հարցերի պատասխանները, հայտարարում ենք, որ չենք հանդուրժելու որևէ ոտնձգություն մեր համալսարանի նկատմամբ:

Ագրարային համալսարանը մենք համարում ենք մեր երկրորդ տունը և ոչ մեկին թույլ չենք տալու թեկուզ մեկ սանտիմետր խլել մեր տարածքից:

foto2 foto3

foto

 Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ուսանողական խորհրդի նախագահություն




Լրահոս