Հայտնի է Վոլոդյա Ավետիսյանի դատավճռի հրապարակման օրը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արդեն հայտնի է դարձել, թե  երբ կհրապարակվի պահեստազորի գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի գործով դատավճիռը: Այս մասին armlur.am-ի  հետ զրույցում նշեց գնդապետի պաշտպան Արա Զաքարյանը` հավելելով, որ այն կհրապարակվի հուլիսի 17-ին՝ ժամը 16.30-ին։

Հիշեցնենք, որ հուլիսի 7-ին Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Լևոն Ավետիսյանը տեղեկացրեց, որ հիվանդ է, և վատառողջ լինելուպատճառով չի կարող մասնակցել նիստին։

Նշենք, որ պահեստազորի գնդապետը մեղադրվում է խարդախություն կատարելու մեջ։ Մեղադրող Վարդան Պապիկյանը միջնորդել էր նրան ազատազրկման դատապարտել 6 տարի և 6 ամիս ժամկետով։




Լրահոս