Գերագույն խորհրդի նախկին պատգամավոր, ԱՐԱԲՈ ջոկատի հրամանտար Մանվել Եղիազարյանը, հանուն հայրենիքի պաշտպանության պատերազմի, դաշտ է գնացել, որպեսզի ապագայում իր զավակները կարղանան ապրել այն հայրենիքում, որի մասին ինքն է երազել:
Սակայն Մանվել Եղիազարյանը շատ է հիասթափվել՝ տեսնելով, որ այսօր երկիրը ղեկավարում են այն մարդիկ, որոնք թալանել են Հայաստանը, իսկ այն տղաները, որոնք հանուն հայրենիքի իրենց կյանքը չեն խնայել` հայտնվել են փողոցում անօգնական վիճակում:
Armlur.am-ի զրուցակիցը շատ վրդովված էր այսօր Հայստանում տիրող իրավիճակից: Վերջինս հայտարարեց, որ այնպիսի տպավորություն է, որ թուրք սպանող հայն այսօր արհամարվել է ՀՀ-ի իշխանությունների կողմից, իսկ նրանց ընտանիքներն էլ ապրում են սոցիալական լուրջ խնդիրներով: ԱՐԱԲՈ ջոկատի հրամանտարը վստահ է, որ եթե իրենց չհաջողվի երկիրը կարգի բերել, դա անելու են իրենց զավակները, որոնք ըմբոստանալու են տիրող իրավիճակի դեմ: Ու այն մարդիկ, որոնք թալանել են Հայաստանը, օրերից մի օր պատասխան են տալու դրա համար:
Սոնա Գրիգորյան, Տիգրան Սարգսյան