Նախկինում ընդունված կառավարության թվով 5 որոշումներով՝ «կուտակային վճար» արտահայտությունը կփոխարինվի «սոցիալական վճարով»:
Կառավարության այսօրվա նիստին այս մասին ասաց ՀՀ ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը՝ ընդգծելով, որ այս անհրաժեշտությունն առաջացել է «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում կատարված փոփոխությունների արդյունքում:
Անհրաժեշտ փոփոխությունն իրականացվում է համակարգի իրավակիրարկումն ապահովելու նպատակով: