Այսօր աշխարհը նշում է Շոկոլադի միջազգային օրը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հունիսի 11-ին աշխարհը նշում է Շոկոլադի միջազգային օրը:

Շոկոլադի օրն առաջին անգամ հնարվել է ֆրանսիացիների կողմից 1995թ.: Կա կարծիք, որ շոկոլադն առաջին անգամ ստացել են ացտեկները և այն անվանել «Աստվածների սնունդ», իսկ իսպանացիները, այն բերելով Եվրոպա, կնքել են այն «Սև ոսկի» անունով:

Շոկոլադը բավական օգտակար է մարդու օրգանիզմի և հոգեբանական վիճակի համար, քանի որ հատկապես սև շոկոլադը նպաստում է երջանկության հորմոնների ակտիվացմանը։ Գիտնականները պարզել են, որ նրանք, ովքեր օրական ուտում են մոտ 7,5գ շոկոլադ՝ մոտ 1 կոնֆետ, սրտի կաթվածի վտանգից 39%-ով ապահովագրված են։




Լրահոս