Գառնի եւ Գողթ գյուղի բնակիչները հէկ-երի պատճառով զրկվել են ջրից․ «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Հայաստանի գրեթե բոլոր մարզերում, որտեղ կառուցված են հէկ-եր, բնակչությունը մշտապես բողոքում է դրանց գործունեության դեմ: Պատճառն այն է, որ առանց այն էլ սակավացող ջրային ռեսուրսներն ամբողջությամբ օգտագործվում են գերշահութաբեր հէկ-երի կողմից՝ կրճատելով եւ աղտոտելով մարդկանց համար նախատեսված խմելու եւ ոռոգման ջրի պաշարները:

Երեկ էլ Գառնիի եւ Գողթ գյուղի բնակիչները «Ժողովուրդ»-ին ահազանգեցին, որ տարածքի երկու հէկ-երն իրենց զրկում են ջրից: Ի դեպ, խնդիրն այն աստիճանի մտահոգիչ է դարձել, որ ՀՀ բնապահպանության նախարարությունն այս շաբաթ հանդես եկավ հայտարարությամբ՝ ավետելով, որ այսուհետ խստացվում են փոքր հէկ-երի կառուցման համար տրվող լիցենզիաները: Սակայն Փոքր ՀԷԿ-երի Միության նախագահ Նաիրա Նահապետյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց, թե շատ վրդովվում է, երբ ասում են, թե հէկ-երը խնդիրներ են ստեղծում բնության համար: «Հէկ-ը ընդհանրապես ոչ մի տեսանկյունով, ոչ մի ձեւով չի վնասում բնապահպանությանը, եթե կառուցվում է ճիշտ եւ նորմատիվները պահպանելով»:

Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։    




Լրահոս