«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Նախօրեին ծանոթներիցս մեկը նստել էր «Տաքսի Z» ծառայության մեքենաներից մեկը:
Երբ նկատել էր, որ արագաչափի մոտով տաքսին 100-ի վրա սուրաց, տարակուսել էր. «Տուգանքներից չե՞ք վախենում»: Տաքսիստը հպարտորեն ասել էր. «Մեզ չեն տուգանում. շեֆն ասել է՝ հանգիստ քշեք»: Ո՞վ է շեֆը: Տարոն Մարգարյանը»:
Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում: