70 երեխա է տարհանվել Մոսկվայի հյուսիս-արևելքում գտնվող տուբդիսպանսերում բռնկված հրդեհի պատճառով. տեղեկացնում է Интерфакс-ը:
Առավոտյան Ստարտովայա փողոցի թիվ 2 շենքում տեղակայված տուբերկուլյոզի մանկական հիվանդանոցում հրդեհ է տեղի ունեցել: Այն սկսվել է շենքի նկուղից, որտեղ այրվել է 2 քմ տարածք:
Թեև հրդեհը առավոտյան ժամը 8-ից քիչ անց հաջողվել է մարել, հիվանդանոցից անվտանգ վայր է տեղափոխվել 70 երեխա և դիսպանսերի 6 աշխատակից: Նրանք կվերադառնան շենքի օդափոխությունն ավարտելուց հետո: