Armenian text to speach

Ես հիմա կարող էի անվասայլակի վրա լինել. Նեյմար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Բրազիլիայի հավաքականի հարձակվող Նեյմարը նշել է, որ զայրացած չէ «Նապոլիի» կոլումբացի պաշտպան Խուան Կամիլո Սունիգայի վրա, ով ֆուտբոլի աշխարհի առաջնության քառորդ եզրափակչի խաղի վերջնամասում դարձել էր իր լուրջ վնասվածքի պատճառը:

«Եվս 2 սանտիմետր, և ես հիմա կարող էի անվասայլակի վրա լինել: Սակայն ատելություն չունեմ Սունիգայի հանդեպ: Նա արդեն զանգահարել է ինձ՝ ասելով, որ չէր ցանկանում ցավ պատճառել ինձ, և շատ է ափսոսում տեղի ունեցածի համար:

Ինչ վերաբերում է գերմանացիներից կրած պարտությանը, եթե իմ թիմակիցները չեն կարողանում բացատրել դա, ո՞վ եմ ես, որ նման բան անեմ: Ես հավաքականի հետ եմ: Դա ֆուտբոլի մի մասն է»,- ասել է ֆուտբոլիստը:




Լրահոս