Շանթ Հարությունյանի նկատմամբ սանկցիա կիրառվեց

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես արդեն հայտնել էինք, այսօր Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվեց Շանթ Հարությունյանի և մյուսների գործով դատական քննությունը:

Նիստին ցուցմունք տվեց տուժող, ոստիկանության փոխգնդապետ Անդրանիկ Առաքելյանը, ում Շանթ Հարությունյանը հարց ուղղեց` իրենց մեկ այլ մայթ տեղափոխելու պատճառն այն էր, որ ոստիկանները ցանկանում էին իրենց բանտ ուղարկե՞լ, թե՞ տգետ էր, և չէր հասկանում, որ ցանկացած մայթի վրա քաղաքացիները կարող են գտնվել:

Նախագահող դատավոր Մ. Մարտիրոսյանը հայտարարեց, որ դատապարտյալը վիրավորանքի բառեր կիրառեց, ինչի պատճառով նրա նկատմամբ նախազգուշացնող սանկցիա պետք է կիրառել, և եթե մեկ անգամ էլ շարունակվի, նիստն արդեն առանց նրա կանցկացվի, անգամ դատավճիռը կարող է առանց նրա կայացվել:

Շանթ Հարությունյանն ասաց, որ նա պարզապես հարց է տվել, չի վիրավորել:

Ապա ամբաստանյալ Սևակ Մնացականյանը հարցրեց, թե տուժողը որևէ ամբաստանյալի նկատմամբ բռնություն կիրառել է, վերցրել է որևէ մեկի ձեռքից քար կամ այլ գործիք, փոխգնդապետը բացասական պատասխան տվեց:

«Ի՞նչ կերպ կցանկանաք մեզ պատժեն, որևէ մեկի դեմ որևէ բան ունե՞ք»,- հարցրեց Մնացականյանը: Տուժողն ասաց. «Ո՛չ»:




Լրահոս