Նավասը կարիերան կշարունակի «Բավարիա»-ում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Լևանտե»-ի դարպասապահ Կեյլոր Նավասը կշարունակի կարիերան Մյունխենի «Բավարիա»-ում: Նրա իրավունքները գնվել են 10 մլն եվրոյով: Նշված գումարից Նավասը կստանա 2 մլն-ը:

Կեյլորի տեղափոխության մասին տեղեկությունները հաստատել է նաև իսպանական ակումբի փոխնախագահ Թոմաս Պերեսը:

«Նավասը տեղափոխվում է Եվրոպայի լավագույն ակումբներից մեկը: Ես վստահ եմ, որ նրան դուր կգա խաղալ այնտեղ: Կեյլորը հիանալի մրցաշրջան է անցկացրել, և մենք ուրախ ենք, որ նրա կարիերայում վերելք կգրանցվի»,- նշել է Պերեսը:




Լրահոս