«Ռեալը» մտադիր է կրկնապատկել Նավասի աշխատավարձը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մադրիդի «Ռեալի» ղեկավարությունը ցանկանում է կրկնապատկել կոստառիկացի դարպասապահ Կեյլոր Նավասի աշխատավարձը,- տեղեկացնում է «AS»-ը:

Աղբյուրի համաձայն՝ Կոստա Ռիկայի հավաքականի ֆուտբոլիստը հաջորդ մրցաշրջանից 2.2 մլն եվրոյի փոխարեն կստանա 4.5 մլն եվրո:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ «արքայական ակումբը» հրաժարվել է անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» իսպանացի դարպասապահ Դավիդ Դե Խեային ձեռք բերելու մտքից:

Իսպանիայի ավարտված առաջնությունում անցկացրած 34 խաղում Նավասը բաց է թողել 28 գոլ:




Լրահոս