ԸՆԴԴԵՄ ՎԱՐԴԱՆԻԿԻ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թռչկանցիները գյումրեցի բնապահպան ակտիվիստների հետ միասին մարտի 10-ին ակցիա էին կազմակերպել` «Խոշոր աղբահանման ակցիա Գյումրիում» անվամբ: Երիտասարդները շրջել են քաղաքի կենտրոնական փողոցներում, հավաքել թափված աղբը եւ ցուցադրաբար այն տեղադրել Գյումրու քաղաքապետարանի գլխավոր մուտքի մոտ: Նշենք, որ Գյումրու կենտրոնական եւ երկրորդական փողոցներում աղբահանությունը պատշաճ կերպով չի կազմակերպվում, շատ թաղամասերում չկան աղբամաններ, մյուս վայրերում դրանք ամեն օր չեն դատարկվում: Եւ չնայած դրան, Գյումրու քաղաքապետը պատեհ-անպատեհ առիթներով պարծենում է, որ Գյումրին ԱՊՀ-ում ամենամաքուր քաղաքն է:




Լրահոս