ՍԵՄԻՆԱՐ ՀՀՇ-ՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Եվրոպայի լիբերալ-դեմոկրատական կուսակցության եւ Ֆրիդրիխ Նաումանի անվան հիմնադրամի աջակցությամբ գերմանացի քաղտեխնոլոգ Յան Բուրդինսկին մարտի 9-11 Ծաղկաձորում սեմինար է անցկացրել ՀՀՇ ակտիվիստների ու լրագրողների հետ: Ընդդիմադիր ակտիվիստներին նա դասախոսություններ է կարդացել նախընտրական քարոզարշավի արդյունավետ նախապատրաստման ու անցկացման թեմայով: Քննարկվել են հայաստանյան ընտրությունների առանձնահատկությունները, նախընտրական շրջանում Հայ ազգային կոնգրեսի ուժեղ եւ թույլ կողմերը: Նշենք, որ Յան Բուրդինսկին՝ որպես մասնագետ, մեծ ճանաչում է վայելում Գերմանիայում` հանդիսանալով Լիբերալ-դեմոկրատական կուսակցության քաղտեխնոլոգներից: Բացի այդ, Բուրդինսկին եղել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի նախընտրական քարոզարշավի տեխնոլոգներից մեկը:




Լրահոս