Ադրբեջանական ԶԼՄ-ները, պարզաբանելու փոխարեն, ավելի են խճճել գերեվարվածի պատմությունը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի զինված ուժերի կողմից գերեվարված 1968թ.-ին ծնված Շահբազ Ջալալի Գուլիևը նախկինում ևս մի քանի անգամ այցելել էր Քարվաճառ: Այս մասին տեղեկացնում են ադրբեջանական լրատվամիջոցները: Նրանց տեղեկատվության համաձայն՝Գուլիևը Քարվաճառ էր մեկնել այնտեղ տեսանկարահանումներ անելու նպատակով: Ինչպես տեղեկացնում է Oxu.az-ը, Գուլիևի ավագ եղբայրը տեղյակ չէ, որ իր եղբայրը գերի է ընկել:

Նրա խոսքով՝ Սումգայիթում բնակվող Շահբազը զինծառայող չէ: «Մենք նրանից տեղեկություն չենք ստացել հուլիսի 18-ից: Սովորաբար, նա միայնակ չէր Ղարաբաղ գնում», – հայտնել է ավագ Գուլիևը:

Haqqin.az-ը, որը տեղեկատվությունը հրապարակել է՝ այլ ադրբեջանական լրատվամիջոցներին հղում անելով, չգիտես ինչու, վերնագրում նշում է, որ նա բեռնատարի վարորդ է, թեև տեքստում այդ մասին ոչինչ չի ասվում:

Այն, որ Գուլիևը, ադրբեջանական պաշտպնության նախարարության պնդման համաձայն, զինծառայող չէ, լրատվամիջոցը նշում է: Սակայն նեղություն չի կրում պարզաբանել, թե կյանքը վտանգելով՝ ինչ նկարահանումներ է պարբերաբար արել նշված անձը Քարվաճառում, ինչու է այնտեղ մեկնել այլ անձանց հետ, և ովքեր են այդ ուղեկցողները:




Լրահոս