ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանը, «Ժողովուրդ»-ի հետ զրույցում խոսելով Ռոբերտ Քոչարյանի վերջին հայտարարությունների եւ, ըստ այդմ, նրա մեծ քաղաքականություն վերադառնալու հնարավորությունների մասին, ասաց, որ «Ըստ երեւույթին Քոչարյանը համոզվեց, որ իրեն չհաջողվեց ստվերային կառավարում իրականացնել: Իսկ որ իշխանությունը նրա համար ձգտելի է, դա կասկածից վեր է: Բայց ես անհնար եմ համարում, որ նրա վերադարձը կարող է հաջողվել: Ցանկացած հայ գիտի, որ Քոչարյանի վերադարձը նշանակում է Հայաստանի եւ Արցախի վերջնական ամայացում, քայքայում: Նա զմայլվում է Հյուսիսային պողոտայով եւ երեւի մտադիր է մի հատ էլ հարավային մեռյալ պողոտա կառուցել: Իսկ եթե այդ միջոցները դրվեին Արցախում, ապա այսօր այնտեղ կունենայինք երկու անգամ ավել բնակչություն: Ես կարծում եմ, որ ոչ-ոք` ո՛չ արտաքին, ո՛չ ներքին թշնամիները Հայաստանին այնպիսի վնաս չեն հասցրել, ինչպիսին տվեց Քոչարյանը: Նրա վերադարձը որեւէ մեկը չպետք է թույլ տա»:
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ